1 Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Մեխանիկական աշխատանք կատարվում է, երբ մենք մեր ուժերով (F), փորձում ենք շարժել մարմիը: Սակայն պարտադիր է, որ մսրմինը շարժվի:
2 Ինչից է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: Մեծությունը կախված է, ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծոությունից, այդպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից:
Երեկ մենք դասարանով գնացինք էքսկուրսիա: Սկզբում մենք գնացինք Ստարմուսի համերգի, որտեղ ես տեսա արևային մեծ և փոքր մարտկոցներ, ազոտից պաղպաղակ, որը շատ համեղ էր: Լավ, հիմա կարևորին: Մենք հասանք աստղադիտակի մոտ 10:30, որովհետև եղան խնդիրներ: Երբ հասանք աստղադիտակի մոտ սկզբում նայեցինք Լուսնին, տասանք նրա վրայի կռատռները: Իմ աչքը կուրացավ, այն շատ լուսավոր էր: Նաև ինձ ցույց տվեցին Մեծ և փոքր, արջերին: Ես իմացա որ Սիրիուս աստղը ամենա պայծառն է: Հետո նայեցինք Սատուրն մոլորակին, այն շատ փոքր էր, բայց օղակը երևաց: Մենք վերադարձանք ուշ երեկոյան՝ մեծ տպավորություններ ստացած մեր ճամփորդությունից:
Մթնոլորտի վիճակի փոփոխությունը`անձրև, ամպրոպ, քամի, կոչվում է եղանակ:
Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տարբեր տեղերում տարբեր է:
Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:
Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայրում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին:,
Քլորոֆիտումը ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի կորացած գեղեցիկ տերևներ, գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է առանձնացնել և արմատակալել: Քլորոֆիտումի ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:
Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից։
Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմնական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում։
2.Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջերմաստիճանը:
Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օդի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտերում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է։
3.Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից։
Երկրագնդի վրա Արեգակից ստացվող ջերմությունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթները տարբեր անկյան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա։
4.Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը: Երկրագնդի ամբողջ ջրային տարածությունը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Համաշխարհային օվկիանոսի մասերն են Խաղաղ օվկիանոսը, Ատլանտյան օվկիանեսը, Հնդկական օվկիանոսը, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը և բոլոր ծովերը:
Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
Ծովերը ցամաքի մեջ խորացող ջրային տարածքներն են: Օրինակ՝ Կարմիր ծովը, Սպիտակ ծովը, Կասպից ծովը, Միջերկրական ծովը:
Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք շատ են մտել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ՝ Պարսից ծոց, Բենգալյան ծոց:
Երկու ցամաքները իրարից առանձնացնող բարակ ջրային հատվածները կոչվում են նեղուցներ: Օրինակ՝ Թայվանի նեղուցը:
3․ Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
Կղզին, դա ջրով շրջապատված փոքր ցամաքներն են: Օրինակ՝ Թիմորի կղզի, Սումբա կղզի:
Թերակղզիները, դա փոքր ցամաքներ են, որոնք շրջապատված են ջրով, բայց մի մասով կպած են մայրցամաքներին: Օրինակ՝ Կամաչատկա թերակղզի, Կորեական թերակղզի:
4․ Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
Հասարակածին մոտ գտնվում են Համաշխարհային օվկիանոսի ամենատաք ջրերը՝ 28-30 0C: Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանը նվազում է՝ հասնելով -1, -20 C:
Օվկիանոսի ջրի 1 լիտրում պարունակվում է միջինում 35 գրամ աղ: