Ճամբարային 1-ին շաբաթվա ամփոփում

Մենք այս ճամբարի ընթացքում շատ բաներ ենք արել։ Մեր առաջին ստուգատեսային նյութը եղել է Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում: Երկրորդ ստուգատեսյին նյութը եղել է ստեղծագործական աշխատանքը։ Երրորդ ստուգատեսային նյութը Կարդում եմ․․․ նախագիխը։

Մենք գնացել եինք Ճամփորդության ընկեր Հեղինեյի և ընկեր Քրիստինեյի հետ։ Երեքշաբթի և հինգշաբթի մտել եինք լողավազան։

Ճամփորդություն դեպի Սիրահարների Այգի, Կասկադ և Օպերա

Երեկ իմ դասընկերների հետ գնացել էի Սիրահարների այգի: Հետո մենք որոշեցինք Բաղրամյան փողոցում կանգ առնել և ուսումնասիրել Բաղրամյանի ձիարձանը:

Որոշեցինք զբոսնելով հասնել Սիրահարների այգի: Երբ մենք արդեն տեղում էինք, ջուր խմեցինք և առաջ շարժվելով տեսանք հայ գրող Գևորգ Էմինի հուշարձանը: Ցավոք հուշարձանից կատվին գողացել էին: Հաջորդը՝ Արմենուհու հուշարձանն էր: Հետո նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ուսումնական ճամփորդությունը: Գեղեցիկ ու տպավորիչ էր ՙՍիրո միություն՚ քանդակը, որը խորհրդանշում է Երևանի նկատմամբ մեծ սերը:

Հետո քայլելով հասանք Կասկադ: Այստեղ մեզ առաջինը դիմավորեց Երևանն այսքան սիրուն նախագծած, հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը: Այն շատ ազդեցիկ էր և կառուցված էր այնպես, կարծես, Թամանյանը հենց այս պահին էլ աշխատում է և մտածում մայրաքաղաք Երևանի մասին:

Հետո բոլորիս զարմացրեց ՙԿատու՚ և ՙԾխող կինը՚ արձանները, որոնց հեղինակն է կոլումբիացի հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն: Ուսումնասիրեցինք, մտքեր փոխանակեցինք արձանների մասին և շարժվեցինք առաջ:

Մենք շարժվեցինք առաջ և հասանք Օպերա։ Մենք տեսնաք Արամ Խչատրյանի հուշարձանը։ Այստեղ նկարվեցինք կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի և Արամ Խչատրյանի հուշարձանների մոտ։

Հեռվից նկատեցինք նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի հուշարձանները, մի քանի տող երգեցինք և շտապեցինք դեպի դպրոց:

Կա նաև Սայաթ-Նովայի անվամբ երաժշտական դպրոց որտեղ, որ ես սովորում եմ նվագել ֆլեյտա։

Վիճող կենդանիների երազը

Կար-չկար մի աղջիկ կար։ Այդ աղջկա անունը Գայանե էր։ Նա շատ էր սիրում քնել, որովհետև նա շատ էր սիրում երազներ։ Մի անգամ Գայանեն քնեց և ինչպես միշտ տեսավ ամենահրաշալի երազը։ Նա տեսավ մի մե՜ծ պաղպաղակ, նա գնաց որ ուտի այն, բայց նրա երազի մեջ նա մենակ չէր։ Նրա հետ շատ շատ ուրիշ երեխաներ էլ կային օրինակ նրա երազի մեջ կայն շների և կատուների ձագուկներ, նրանք Գայանեի պես գնացին այն ուտելու։ Նաև կային թռչունների, քայլող ձկների և դինոզավրների երեխաներ, որոնք նույնպես ուզեցին ուտել անյդ մեծ պաղպաղակը։ Նրանք իրարհետ կռվում էին, որ մի խմբին կհասնի ամենամեծ բաժինը։ Կատուներին, շնիկներին, թռչուններին, քայլող ձկներին, թե դինոզավրներին։ Եվ այդպես նրանք այնքան վիճեցին, որ պաղապղակը հալվեց ուժեղ արևի տակ և միայն Գայանեն կարողացավ մի քիչ ուտել այդ պաղպաղակից, որովհետև մինչ նրանք վիճում էին նա կարողացավ մի ուրիշ կողմից գնալ և ուտել այդ պաղպաղակից։