Տաս փաստ Լոռիի մասին

1.Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին:

2.Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

3.Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը:

4.Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը:

5.Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:

6.Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում:

7. Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: 

8.Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը:

9. Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:

10.Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է:

Լոռու քրտեզ

Հարցեր Ընկերոջը

  1. Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։
  2. Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։
  3. Որտեղ է բանտարկվում Գրիգորը։
  4. Ինչու՞ է Գրիգորն ազատվում բանտարկությունից։

Ընկերոջս Հարցերը

Եր՞ բ է Հայաստանը ընդունել Քրիստոնեությունը: 301 թվականին։

Ու՞ մ շնորհիվ է Քրիստոնեությունը ընդունվում, որպես կրոն:

Ու՞մ հետ է կապվում Քրիստոնեական կրոնը:

Եր՞բ է ծնվել Խոր Վիրապը:

Ճամբորդություն դեպի Կոտայք․

Մենք ճամբորդել եինք ամսի 10-ին։ Այն տեղ մենք գնացել եինք Ընկեր հասմիկի, Ընկեր Հեղինեյի և Ընկեր Ռիմայի հետ։ Սկզբից մենք գնացինք եկեղեցի տեր հայրի հետ աղոթեցինք և երգեցինք հոգևոր երգեր։

Հետո մենք նկարվեցինք հաց կերանք և շարժվեցինք առաջ։

Մենք գնացինք կոտայք գյուղի տաճարը կրկին երգեցինք պարեցինք և տեսնք մի քարանձավ մի քիչ իջանք և տեսնք, որ հետոարդեն շատ խորներ և բարցրացանք հետ Համել իմ հայրիկը ասել էր, երբ մենք այն տեղ գնացել էինքվերեվի քարերը շատ հինէին և կարողա ընկնեին։

Մենք տեսանք շատ սիրուն տեսարան նկարը ներքևում։

Հետո մենք գնացինք մեկ ուրիշ եկեղեցի և ման եկանք նրա շուրջը։ Մեկ խումբ ես այդ խմբի մեջ չէյ նրանք գնացին հարցազրույց վերցնել բնակիչներից։ Հետո մենք գնացին երթուղային և արդեն դպրոց։

ՀՀ մարզերը և մարզկենտրոնները․

Երևան

Շիրակ-Գյումրի

Լոռի-Վանաձոր

Տավուշ-Իջևան

Արագածոտն-Աշտարակ

Գեղարքունիք-Գավառ

Կոտայք-Հրազդան

Արմավիր-Արմավիր

Արարատ-Արտաշատ

Վայոց Ձոր- Եղեգնաձոր

Սյունիք-Կապան

✉Նամակ Կոմիտասին✉

Ողջույն, Կոմիտաս պապիկ։ Ես Արփին եմ և ես ուզում եմ քեզ նամակ գրել։

Ամբողջ դպրոցով մեկ հիմա Կոմիտասյան օրեր են մենք երգում ենք և արտասնում ենք քո գրած երգերը և բանաստեղծությունները։ Ես գիտեմ, որ շատ վայրեր են քո անունը կրում և ես արանձին պատում եմ գրել այդ վայրերի մասին այդ հղումը այստեղ։

Հաջողություն Կոմիտաս պապիկ։

Հայկական Լեռներ

Հայաստանի տարածքում առկա են բազմաթիվ լեռներ և հանգած հրաբուխներ։ Լեռների և հրաբուխների քանակը հասնում է 309-ի, լեռնաշղթաներինը՝ 42-ի։ Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռը Արագածն է, որի բարձրությունը կազմում է 4094 մետր։

ԼԵՌՆԵՐ

ԱնվանումԲարձրություն (մ)Մարզ
Արագած4094Արագածոտնի մարզ
Կապուտջուղ3906Սյունիք
Գազանասար3841Սյունիք
Նավասար3829Սյունիք
Սիսկատար3827Սյունիք
Պառական3825Սյունիք
Գոմշասար3725Գեղարքունիք
Ծռասար3616Գեղարքունիք
Աժդահակ3598Գեղարքունիք
Թրասար3594Սյունիք
Ծղուկ3584Սյունիք
Բստասար3563Սյունիք
Սպիտակասար3560Գեղարքունիք
Մեծ Իշխանասար3552Սյունիք
Վարդենիս3520Գեղարքունիք
Գեղասար3443Գեղարքունիք
Արամազդ3392Սյունիք
Երնջակ3368Սյունիք
Կոշադախ3317Գեղարքունիք
Բաղաքար3256Սյունիք
Խուստուփ3214Սյունիք
Աչքասար3196լեռնագագաթ Շիրակի և Լոռու մարզերի սահմանագլխին
Թեժլեռ3101լեռնագագաթ Հայաստանի Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին
Մայմեխ3031Լոռու մարզ
Ուրասար3016Լոռու մարզ
Գնդասար2947Վայոց ձորի մարզ
Կոշատախ2901Գեղարքունիք
Գլուխ Ձագեձորի2865Սյունիք
Թեղենիս2851Կոտայք
Արայի (լեռ)2577Արագածոտնի մարզ
Լալվար2545Լոռու մարզ
Ատիս2528Կոտայք
Արտավազ2929Կոտայք
Արտանիշ2460Գեղարքունիք
Ուրց2425Արարատ
Գութանասար2299Կոտայք
Չատին2246Լոռու մարզ
Արտենի2047Արագածոտնի մարզ

Ճամփորդություն դեպի Սիրահարների Այգի, Կասկադ և Օպերա

Երեկ իմ դասընկերների հետ գնացել էի Սիրահարների այգի: Հետո մենք որոշեցինք Բաղրամյան փողոցում կանգ առնել և ուսումնասիրել Բաղրամյանի ձիարձանը:

Որոշեցինք զբոսնելով հասնել Սիրահարների այգի: Երբ մենք արդեն տեղում էինք, ջուր խմեցինք և առաջ շարժվելով տեսանք հայ գրող Գևորգ Էմինի հուշարձանը: Ցավոք հուշարձանից կատվին գողացել էին: Հաջորդը՝ Արմենուհու հուշարձանն էր: Հետո նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ուսումնական ճամփորդությունը: Գեղեցիկ ու տպավորիչ էր ՙՍիրո միություն՚ քանդակը, որը խորհրդանշում է Երևանի նկատմամբ մեծ սերը:

Հետո քայլելով հասանք Կասկադ: Այստեղ մեզ առաջինը դիմավորեց Երևանն այսքան սիրուն նախագծած, հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը: Այն շատ ազդեցիկ էր և կառուցված էր այնպես, կարծես, Թամանյանը հենց այս պահին էլ աշխատում է և մտածում մայրաքաղաք Երևանի մասին:

Հետո բոլորիս զարմացրեց ՙԿատու՚ և ՙԾխող կինը՚ արձանները, որոնց հեղինակն է կոլումբիացի հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն: Ուսումնասիրեցինք, մտքեր փոխանակեցինք արձանների մասին և շարժվեցինք առաջ:

Մենք շարժվեցինք առաջ և հասանք Օպերա։ Մենք տեսնաք Արամ Խչատրյանի հուշարձանը։ Այստեղ նկարվեցինք կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի և Արամ Խչատրյանի հուշարձանների մոտ։

Հեռվից նկատեցինք նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի հուշարձանները, մի քանի տող երգեցինք և շտապեցինք դեպի դպրոց:

Կա նաև Սայաթ-Նովայի անվամբ երաժշտական դպրոց որտեղ, որ ես սովորում եմ նվագել ֆլեյտա։

Ճամփորդություն դեպի Օղակաձև Զբոասայգիի արձանները

Ողջույն, սիրելի ընկերներ: Երեկ մեր դասարանի սովորողներով գնացել էինք Օղակաձև զբոսայգի՝  ճանաչողական զբոսանքի: Այս անգամ նույնպես Ձեզ կպատմեմ իմ հրաշալի օրվա մասին: Ուղիղ ժամը 9:30-ին ընկեր Ռիմայի և ընկեր Հեղինեի հետ դուրս եկանք դպրոցից և նստեցինք մեր կրթահամալիրի ավտոբուսներից մեկը: Երբ մենք արդեն տեղում էինք, առաջինը սկսեցինք դիտարկել Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» հուշարձանը, և ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանի ստեղծման պատմությունը: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Ուղևորվեցինք դեպի Տիգրան Պետրոսյանի հուշարձանը: Ինչպես գիտենք, Տիգրան Պետրոսյանը հայ շախմատի կրկնակի չեմպիոն է: Մենք տեսանք նրա կիսանդրին և կարդացինք ուղեցույցը:  Առաջ շարժվելով՝ մոտեցանք գրող Միքայել Նալբանդյանի, ապա Ավետիք Իսահակյանի հուշարձաններին: Ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանների ստեղծման և դրանց քանդակագործների մասին: Ես և իմ ընկերուհի Լիլին որոշեցինք ծաղիկներ հավաքել և դնել գրողի պատվանդանի առջև:

Քայլերթից և ուսումնասիրություններից հետո բավականին հոգնել էինք, դրա համար էլ մի փոքր որոշեցինք խոտերի վրա հանգստանալ, ճոճվել և հաց ուտել: Ընթացքում մենք նույնպես կիսվեցինք մեր գիտելիլիքներով և կարծիքներով:

Վերջապես մոտեցանք իմ սիրելի՝ «Բարեկամության ձեռքեր» քանդակին, որը խորհրդանշում է Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի երկար տարիների ամուր բարեկամությունը: Մենք լուսակարվեցինք,  ապա շարժվեցինք դեպի մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը: Այստեղ ես և Ալեքսը մի փոքր պատմեցինք արձանի և ծովանկարչի մասին, որից հետո եղանակը կտրուկ վատացավ և անձևրեց: Դպրոց վերադառնալու ժամանակն էր:

Ահա այսքանը մեր բացօթյա, ուսումնական ճամփորդությունից:

Մեր արձնների նկարները ներքեվում։

Հայրենագիտություն 18․04․2021 Երևան քաղաքի հուշարձանները. Մաս 4

Հովհաննես Թումանյանի հուշարձան

Հովհաննես Թումանյանի հուշարձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակումԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև: Տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանի ճարտարապետը  Գրիգոր Աղաբաբյանն է, իսկ քանդակագործը՝ Արա Սարգսյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզիցԲջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Շինարարությունը ավարտվել է 1957 թվականի նոյեմբերի 17-ին: Ներկա վիճակում արձանը կանգուն է:

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում: Տեղադրվել է 1974-ին: Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանի ճարտարապետը Սեդա Պետրոսյանն է, իսկ քանդակագործը Արտաշես Հովսեփյանը:  Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Ալեքսանդր  Թամանյանի հուշարձանի վրա գրված են Եղիշե Չարենցի գեղեցիկ խոսքերը… ՙՆա երևի տեսել է արևային մի քաղաք:

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը, գտնվում է Երևանի Ազատության հրապարակումԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև: Տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանի ճարտարապետները՝ Գրիգոր Աղաբանյանն է և Ֆենիքս Դարբինյանը: Քանդակագործները՝ Արա Սարգսյանն և Ղուկաս Չուբարյանն են:

Հուշարձանը կառուցված է բրոնզիցԲջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։

Պեպոյի արձան

Պեպոյի արձանը գտնվում է Երևանի Անգլիական այգում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքից քիչ հեռու, տեղադրվել է 1976-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Արձանի ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է, իսկ քանդակագործը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ՝ Գրիգոր Ահարոնյանը:

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 4 մետր է։ Արձանը բացվել է, Սունդուկյանի 125-ամյակի առթիվ:

ՙՍպասում քանդակ՚

«Սպասում» քանդակը գտնվում է ԵրևանումՕղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000թ-ին։ Արձանի քանդակագործը Ստեփան Թարյանն է, իսկ վերականգնող դրվագողը՝ Ներսես Չարխչյանը:

Քանդակը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 1,8 մետր է: Ներկա վիճակում արձանը կանգուն է:

ՙԿատու՚ քանդակ

«Կատու» քանդակը գտնվում է ԵրևանումԿասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում: Տեղադրվել է 2002թ-ին։

Արձանի քանդակագործը Ֆեռնանդո Բոտերոն է:  Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 2,5 մետր է։

Շինարարությունները սկսվել են 1998թ-ին և ավարտվել են 2002թ-ին: Ներկա վիճակում արձանը կանգուն է:

ՙՄեղեդի քանդակ՚

«Մեղեդի» քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965թ-ին։ Քանդակի քանդակագործը ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է: Հուշարձանը կառուցված է ալյումինից և գրանիտից, բարձրությունը 1,4 մետր է։

Ներկա վիճակում արձանը կանգուն է:

ՙՍիրո միություն արձան՚

Սիրո միությունը խորհրդանշող արձանը գտնվում է Երևանում՝ Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2017 թվականին:

Արձանի քանդակագործը Դավիթ Երևանցին է, իսկ ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը: Քանդակը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1,97 մետր, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ։

Ներկա վիճակում արձանը կանգուն է: