ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԴԴՈՒՄԸ

Լինում է, չի լինում մի դդում է լինում: Այդ դդումի անունը Գագիկ է լինում: Գագիկը կախարդական է, որովհետև նա կենդանացել է և ազգային դարձել: Նա կենդանացել է և ազգային դարձել, որովհետև երեխաները նրան աչքեր և ազգային շորեր են նկարել: Գագիկը շատ էր ուրախացել, որ նա կենդանի է դարձել, բայց երեխաները մոռացել էին նրան ոտքեր նկարել և ձեռքեր, դրա համար էլ նա պետք է թռչկոտելով գնար: Իսկ դրսում ձյուն էր նստել: Գագիկը թռավ դռան մոտ, բայց չկարողացավ բացել այն, որովհետև նա ձեռք չուներ: Գագիկը մի ձև բարձրացավ այն երեխայի մոտ, որը իրեն նկարել էր: Երեխան տեսավ իր նկարած դդումին և ասաց.

– Սա իմ դդումը չէ՞:

Եվ վազեց նրա հետևից: Երեխան մտածեց, որ Գագիկը գնացել է դուրս, իսկ Գագիկը օգտագործեց այդ հնարավորությունը և գնաց ձնի հետ խաղալու:

Ազգային տիկնիկներ

Տիկնիկ (տիկին, պուպրիկ, խամաճիկ, խռծիկ և այլն), մարդու, թռչունների, կենդանիների կերպարանքով իր, որը պատրաստվում է տարբեր նյութերից (փայտ, մետաղ, գործվածք, բուրդ, թել, խմոր և այլն)։  Տիկնիկները հիմնականում լինում են ծիսական, թատերական և մանկական։

Մանկական խաղատիկնիկները ծիսական ու թատերական տիկնիկների փոխակերպված ձևերն են, որոնք, ժամանակի ընթացքում կորցնելով կամ պահպանելով իրենց ծիսական դերը, միաժամանակ երեխաների համար ծառայում են նաև որպես զբաղմունքի և ժամանցի առարկա, կատարելով դաստիարակչական դեր։

Աղբյուը՝ այստեղ

Անմոռանալի օրը

Իմ անմոռանալի օրը Թբիլիսիում կրկես գնալու օրն էր: Այնտեղ շատ զվարճալի ծաղրածուներ կային, շատ վտանգավոր հնարքներ էին անում ակրոբատները, կենդանիներ վարժեցնողներ կային, ովքեր վարժեցնում էին շներ, սկունսեր և թութակներ:Մի շատ ուժեղ մարդ տեսա, որի վրայով ավտոմեքենա անցավ: Տեսա նաև ձիեր, որոնց վրա մարդիկ էին կանգնում, իսկ ձին արագ գնում էր:

Ամանորը ընտանիքիս հետ Վրաստանում

Ես իմ ընտանիքի հետ գնացել էի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Այնտեղ մենք գնացինք խաբկանքների թանգարան: Այնտեղ մտել էինք մի սենյակ, որտեղ հատակը կանգնած էրՙ իսկ առաստաղը պտտվում էրՙ սակայն տպավորությունն այնպիսին էր, որ ամբողջ սենյակն է պտտվում:Թանգարանում շատ գլուխկոտրուկներ, որոնք մենք փորձում էինք հավաքել: Ես խորհուրդ կտայի այցելելայն, երբ գնաք Թբիլիսի: Այնտեղ մենք նաև այցելել էինք տարբեր գյուղերից բերած հին տներ: Սա մառանն է, իսկ մյուս նկարի վրա նկարված են հարսի և փեսայի շորերը: Եվ մեկ էլ այնտեղ մենք նստեցինք ճոպանուղի, որով բարձրացանք Նարիկալայի ամրոցը: Ճիշտ է երկա՜ր հերթ կանգնեցինք, սակայն շատ սիրուն տեսարաններ տեսանք, պետք էր այդքան սպասել: