Մաթեմատիկա․ Տնային առաջադրանք 16․02․2023

Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը` կոորդինատային ուղղի վրա 51 3/4 կոորդինատով կետը գտնվում է ավելի ձախ, քան 84 6/7 կոորդինատով կետը:

Continue reading “Մաթեմատիկա․ Տնային առաջադրանք 16․02․2023”

Մայրենի․ Տնային առաջադրանք 13․02․2023

«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։

Continue reading “Մայրենի․ Տնային առաջադրանք 13․02․2023”

Մայրենի 12․02․2023

1. «Ամենայն հայոց բանաստեղծը» խորագրով ներակայացրու հետաքրքիր տեղեկություններ Թումանյանի մասին։

Այստեղ են իմ տեղեկությունները

Continue reading “Մայրենի 12․02․2023”

Ամենայն հայոց բանաստեղծը

Փոքրիկ Թումանյանը մի քիչ չարաճճի է եղել: Նա շատ շուտ է սկսել քայլել: Մի անգամ փոքրիկ Թումանյանը գլուխը ուզել է մտցնել ծիտիկի բնի մեջ, ճուտիկները կտուցները բացել էին և ճվճվացել են նրա վրա և նա սարսափել էր: Թումանյանի ծնողները ծնված իսկ օրվանից նրան հատուկ մոտեցում էին ցուցաբերում: Օրորոցում նրան չէին օրորում, ասում էին թող միտքը պայծառ մնա: Թումանյանը ուզում էր ուսումը շարունակել Վենետիկի Մուրադ Ռաֆաելյանի անվան վարժարանում, իսկ հայրը ուզում էր, որպեսզի նա ստանա զինվորական կրթություն, կամ ուսումը շարունակել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Թումանյանին ուղարկում են Թիֆլիսի Ներսիսյան ճեմարան: Հովհաննես Թումանյանը ուներ 2000 գիրք, որից 200-ը վերցրել ու հետ չէին վերադարձրել: Նույնիսկ կյանքի վերջին տարիներին իր զավակներին ասել է, որպեսզի գրադարանը լավ ու ապահով պահեն: Հովհաննես Թումանյանը բացի պատմվածքներ, հեքիաթներ, բանաստեղծություններ, քառյակներ և պոեմներ գրելուց զբաղվել է թարգմանչական գործով: Մոտ 10 լեզվից նա թարգմանել է տարբեր պատմվածքներ, հեքիաթներ, պոեմներ և բանաստեղծություններ: Նա թարգմանել է Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Պուշկինի, Մաքսիմ Գորկիի, Յոհան Գյոթեի և Ջորջ Բայրոնի աշխատությունները: Նա չի դադարել ստեղծագործել, երբ նա բանտում էր: Հետաքրքիր փաստ. <<Մի կաթիլ մեղրը>> գրել է հենց բանտում: Հովհաննես Թումանյանի սիրած զբաղմունքներից էին լուսանկարել և լուսանկարվել, ուներ շատ ֆոտոխցիկներ, անգամ հատուկ տաղավարներ նկարվելու համար: Փաստորեն նա առաջիններից էր, որ ինքնանկար (սելֆի) արեց: 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում մահացավ Հովհաննես Թումանյանը: Ասում են, որ նրա որդիներից ՝ Արեգը դիահերձարանից գողացել է իր հոր ՝ Թումանյանի սիրտը ՝ գաղտնի պահելով այն տասը տարի և հետո Թումանյանի սիրտը թաղվեց Դսեղ գյուղում:

Մայրենի․ Տնային Առաջադրանք 08․02․2023

Ընթերցանություն. Ավետիք Իսահակյանի հուշերը Վահան Տերյանի մասին:

  • Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
    Առաջ մտածիր, հետո խոսիր։
    Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
    Հասկացողին մին ասա, հիմարին՝ հազար ու մին։
    Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։
    Մի վախենա վարար գետից, վախեցիր հանդարտ գետից։
    Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
    Չկա չարիք՝ առանց բարիք։
    Փորձված թանը չփորձված մածունի հետ չեն փոխի
    Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չաղանում է։
    Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
    Կուշտը սովածին չի հասկանա։
    Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
    Հիշելով անցյալը՝ կճանաչես նորը։
    Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ ։
    Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
    Քիչ խոսիր, շատ գործիր;

Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ — hստակ
 այգաբաց — լուսաբաց
 աշտանակ — ճրագակալ
 գիրթ — շեշտակի
 թափոր — երթ
 կտրիճ — քաջ
 մահիկ — կիսալուսինը
 շեղբ — սայր
սկահակ — սկահ
դշխուհի — թագուհի
դժնի — դաժան
կշտամբանք — հանդիմանություն
մարտիկ — զինվոր
մթնշաղ — երեկո: