1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Թզաչափ- թիզ
խճանկար-խիճ և նկար
մշտատև- միշտ
կկվականչ- կկու
պտուտակ-պտույտ
փշրանք-փշուր
սիրալիր-սեր
ձիթապտուղ-ձեթ
մրջնաթթու-մրջյուն
խնկաման-խունկ
ժրաջան-ժիր
ծլարձակել-ծիլ
ալրաղաց-ալյուր
2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:
Ապաշնորհ, խոր-ին, նիրհել, նժդեհ, նշխարհ, խոնարհվել, նախագահ, ընդ-առաջ, արհեստ, ընդ-ամենը, ընդհանուր, օրհներգ, արհամարել, լեհ, ապաշխարհել, աշխարհ:
3. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:
Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք- բլրակ
գարու հաց- գարեհաց
երթևեկության ուղի- երթուղի
զենք կրող- զինակիր
զույգերով պար- զուգապար
ժամանակ անցկացնելը- ժամանց
դեմքի նկար- դիմանկար
չմուշկներով վազելը- չմշկորդ
պատվեր տվողը- պատվիրատու
լուր բերողը- լրաբեր
4.Բառաշարքում ընդգծել հինգ թվական:
Քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:
5.Գրիր 3-ական բառ, որ սկսվի է տառով, վերջանա է տառով, բառամիջում ունենա է տառը:
սկսվում է “է” տառով- էներգիա, էլեկտրոնիկա, էջ։
Վերջանում է “է” տառով- որևէ, ինչևէ, երբևէ։
Բառամիջում ունի “է” տառը- էլեկտրաէներգիա, վայրէջք, ելևէջ։
6. Գրիր 5-ական բառ, որ սկսվի օ տառով, բառամիջում ունենա օ տառը:
Սկսվում է “օ” տառով-օրացույց, օրորան, օժախ, օրենք, օդ։
Բառամիջում ունի “օ” տառը- այսօր, օրեցօր, անօրեն, նախօրոք, բացօդյա։