ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ
Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին։
1.Փորձի՜ր բանաստեղծությունը սովորել բերանացի։
2.Ներկայացրու բանաստեղծության բովանադակությունը։
Այս բանաստեղծությունով Հովհաննես Թումանյանը իմ կարծիքով ուզում էր ասել, որ նա իրեն չի կարողանում գտնել։ Ինձ թվում է, որ այդ Հայոց վիշապը հենց Թումանյանն էր։ Եվ նա ուզում էր ասել, որ նաև իր հոգին չի կարողանում գտնել։ Եվ մնում է կորած։
3.Դուրս գրիր փոխաբերական իմաստները։
Լող է տալիս իմ հոգին։
Ոչ հատակն է գտնում անվերջ։
Տառապում է իմ հոգին։
Գործնական հայոց լեզու։
. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևմուտ։
Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ։
. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:
. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ, ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:
. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:
Ի՞նչ, Ինչե՞ր- բազե, արշավ, ականջ, աքաղաղ, դաստակ։
Ո՞վ, Ովքե՞ր- Ախոյան, բժիշկ, աղախին, չմշկորդ, դյուցազն, կայսր, ժառանգորդ, մարտիկ։