«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։
Գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։
Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել․
Լինիս շքե՜ղ թագուհի…
Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…
Իմ կարծիքով, շատ գեղեցիկ է նկարագրվում թագուհին: Կարծես թե, նա սպասում է իր ասպետին, և քունը փախել է իր աչքերից:
Գործնական հայոց լեզու։
Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:
Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ։
Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։
Ցողն անձրև չէ, կռացած կլինեն։
Պտղատու ծառի ճյուղերը բայց էլի օգուտ է։
Զանգակի ձայնը նրա հորովելը կերգի։
Ում սայլին նստի, հեռվից քաղցր է հնչում։
Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն
Զանգակի ձայնը հեռվից է քաղցր հնչում
Ում սայլին նստի նրա հորովելը կերգի
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
Մշակ — մաշկ, ափսե — փեսա, ժանր — նժար, վիճակ — կավիճ, գավառ — ագռավ, վտակ — կտավ, մկրատ -մտրակ, պարկ — կարպ, վկա-կավ:
Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս- Ռուսաստան
հույն- Հունաստան
վրացի- Վրաստան
հնդիկ- Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի- Ֆրանսիա