
Day: February 12, 2023
Մայրենի 12․02․2023
1. «Ամենայն հայոց բանաստեղծը» խորագրով ներակայացրու հետաքրքիր տեղեկություններ Թումանյանի մասին։
Այստեղ են իմ տեղեկությունները
Continue reading “Մայրենի 12․02․2023”Ամենայն հայոց բանաստեղծը
Փոքրիկ Թումանյանը մի քիչ չարաճճի է եղել: Նա շատ շուտ է սկսել քայլել: Մի անգամ փոքրիկ Թումանյանը գլուխը ուզել է մտցնել ծիտիկի բնի մեջ, ճուտիկները կտուցները բացել էին և ճվճվացել են նրա վրա և նա սարսափել էր: Թումանյանի ծնողները ծնված իսկ օրվանից նրան հատուկ մոտեցում էին ցուցաբերում: Օրորոցում նրան չէին օրորում, ասում էին թող միտքը պայծառ մնա: Թումանյանը ուզում էր ուսումը շարունակել Վենետիկի Մուրադ Ռաֆաելյանի անվան վարժարանում, իսկ հայրը ուզում էր, որպեսզի նա ստանա զինվորական կրթություն, կամ ուսումը շարունակել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Թումանյանին ուղարկում են Թիֆլիսի Ներսիսյան ճեմարան: Հովհաննես Թումանյանը ուներ 2000 գիրք, որից 200-ը վերցրել ու հետ չէին վերադարձրել: Նույնիսկ կյանքի վերջին տարիներին իր զավակներին ասել է, որպեսզի գրադարանը լավ ու ապահով պահեն: Հովհաննես Թումանյանը բացի պատմվածքներ, հեքիաթներ, բանաստեղծություններ, քառյակներ և պոեմներ գրելուց զբաղվել է թարգմանչական գործով: Մոտ 10 լեզվից նա թարգմանել է տարբեր պատմվածքներ, հեքիաթներ, պոեմներ և բանաստեղծություններ: Նա թարգմանել է Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Պուշկինի, Մաքսիմ Գորկիի, Յոհան Գյոթեի և Ջորջ Բայրոնի աշխատությունները: Նա չի դադարել ստեղծագործել, երբ նա բանտում էր: Հետաքրքիր փաստ. <<Մի կաթիլ մեղրը>> գրել է հենց բանտում: Հովհաննես Թումանյանի սիրած զբաղմունքներից էին լուսանկարել և լուսանկարվել, ուներ շատ ֆոտոխցիկներ, անգամ հատուկ տաղավարներ նկարվելու համար: Փաստորեն նա առաջիններից էր, որ ինքնանկար (սելֆի) արեց: 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում մահացավ Հովհաննես Թումանյանը: Ասում են, որ նրա որդիներից ՝ Արեգը դիահերձարանից գողացել է իր հոր ՝ Թումանյանի սիրտը ՝ գաղտնի պահելով այն տասը տարի և հետո Թումանյանի սիրտը թաղվեց Դսեղ գյուղում: