Ընթերցանություն. Ավետիք Իսահակյանի հուշերը Վահան Տերյանի մասին:
- Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, հիմարին՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր հանդարտ գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բարիք։
Փորձված թանը չփորձված մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չաղանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը սովածին չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Հիշելով անցյալը՝ կճանաչես նորը։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ ։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր;
Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ — hստակ
այգաբաց — լուսաբաց
աշտանակ — ճրագակալ
գիրթ — շեշտակի
թափոր — երթ
կտրիճ — քաջ
մահիկ — կիսալուսինը
շեղբ — սայր
սկահակ — սկահ
դշխուհի — թագուհի
դժնի — դաժան
կշտամբանք — հանդիմանություն
մարտիկ — զինվոր
մթնշաղ — երեկո: