- Պատմիր Հին հայերի Նոր տարվա` Կաղանդի, Նավասարդի, Ամանորի մասին:
Կաղանդ պապը հին ժամանակների Ձմեռ պապն էր, բայց շատ հայտնի կերպար է նաև հիմա: Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում են խլվլիկները: Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է: Կազմված է նոր և տարի բառերից: Նավասարդն ունեցել է 30 օր, սկսվել օգոստոսի 11-ին և շարունակվել մինչև սեպտեմբերի 9-նն: Այդ ամիսը հայերի համար եղել է ժողովրդական խրախճանքների տոն: Ամանորի մասին գիտեմ հետաքրքիր լեգենդ: Պարզվում է, որ հենց Ամանորի գիշերն է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը ՝ Ամանորին: Հենց այդ պատճառով էլ այս տոնը կոչվում է Ամանոր:
2. Ի՞նչը կուզենայիր ավելացնել կամ վերացնել հայկական Նոր տարին նշելու ավանդույթում։ Կուզենայի ավելացնել մի այսպիսի ավանդույթ: Սուրբ Ծննդյան երեկոյան, բոլոր հարևանները պետք է իրար նվիրեն թխվածքաբլիթներ, քաղցրավենիք: Ես կարծում եմ, որ դա հիասքանչ առիթ կլիներ, հարևաններին ավելի լավ ճանաչելու և նրանցից փոխադարձ քաղցրավենիք ստանալու համար: Ոչինչ չէի ուզենա վերացնել, քանի որ մեզ հայկական, ազգային Նոր տարին շատ գունեղ երգերով, ազգային պարերով և համեղ հայկական ուտեստներով է ացնում: Մեր Նոր տարին ինձ շա՜տ է դուր գալիս:
Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:
Լար — լուր, դուր — դար, սար — սուր, հուր — հիր, կետ — կուտ, բեկ — բակ:
Ընտրիր ճիշտ բառը:
Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած։
- Ըստ ասացվածքի՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։
2. Տրված բառերից ո՞ՙրը իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
Ուլ, գունդ, մարդ, շուն բադ:
Մարդ:
- Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:
4.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, տենչանք։
Ա) Ահ — երկյուղ, ծուղակ — թակարդ, թախանձանք — աղերսանք, թովչանք — հրապուրանք, ընչազրկություն — աղքատություն:
Բ) Հռչակ — համբավ, առաջաբան — ներածություն, ավար — կողոպուտ, բաղձանք — տենչանք:
5.Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:
Խաղաղություն — պատերազմ, կորուստ — ձեռքբերում, բերկրանք — թախիծ, վերնահարկ — ներքնահարկ, ըմբոստություն — հնազանդություն:
6.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ — անկուշտ:
անխռով — խռոված:
երերուն — աներեր:
երջանիկ — ապերջանիկ:
ուժեղ — անուժ:
տարակուսելի — անտարակույս:
կախյալ — անկախ:
աղմկոտ — անաղմուկ:
արատավոր — անարատ:
զարդարուն — անզարդ:
բարձրաձայն — անձայն, ցածրաձայն:
քաղցրահամ — դառնահամ:
ընչատեր — անընչատ:
շնորհալի — անշնհորք:
երախտագետ — ապերախտ:
գիտուն — անգետ: