Մայրենի. Տնային առաջադրանք 07.11.22

Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:

1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վար ընկան: Բայց Շվեցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

2.Տիզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:

Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

2. Տեքստը վերականգնիր՝ պարբերությունները վերադասավորելով։

Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղարշապատ-Էջմիածնի տարածքում։Մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակավայն է կառուցվել։Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում , Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պարսպապատել է , Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել։

Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարը Վաղարշապատում կառուցվեց և Էջմիածին անվանվեց։

Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում։ Գրիգոր Լուսավորչին տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց է տալիս Վաղարշապատի Սանդարամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր։ Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը։Այսինքն , դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միածին որդին՝ Քրիստոսը։

3. Ովետիք Իսահակյան, Ուշինարա (հնդկական զրույց):

1.Հարցեր և առաջադրանքներ։

2.Բնութագրիր Ուշինարային՝

մանրամասնորեն- Ուշինարան շատ հավատարիմ, խելացի, արդար, բարի, ազնիվ և մեծ հոգով մարդ է:

մեկ բառով։ Ուշինարան մեծ հոգով կամ մեծ սրտով մարդ է:

3.Դուրս գրիր այն հատվածը , որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը։

-Դու ազնիվ մարդ ես: Պաշտպանեցիր արծիվին, վտանգելով կո կյանքը: Դու հավատարիմ եղար քո խոսքին:

4.Այլ կեպ վերնագրիր զրույցը։

”Արդար Դատավոր”

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s