Մայրենի. Տնային առաջադրանք 18.10.22

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան: Պատասխանում է ում, ինչին, ինչերին հարցերին:

Տրական հոլովը նախադասության մեջ կարող է զբաղեցնել քերականական հետևյալ պաշտոնները՝

հանգման անուղղակի խնդիր՝ Դիլան դային մոտեցավ հնձանին։

Մատուցման անուղակի խնդիր՝ Հոր նամակը տվել էր փաստաբանին։

Նպատակի պարագա՝ Եկել էր սովորելու\\գնումների։

Տեղի պարագա՝ Ծովափին հանգստանում էին։

Ժամանակի պարագա՝ Լուսաբացին վառվում էր թեժ արևը նոր։

Ներգործման անուղղակի խնդիր՝ Գերվեց աչքերին։

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը: Բացառական հոլովը կազմվում է ից  կամ ուց վերջավորությամբ և պատասխանում է ումից,ինչից,երբվանից հարցերին:

Հարցեր և առաջադրանքներ

1.Տրված գոյականների ՝ ում կամ ինչի հարցին պատասխանող ձևերը տրական հոլով կազմիր։

Հեղինակ, ծովակալ,ճարտարապետ, տնտեսուհի,հավաստի,գագաթ,գինի,ձի,քույր,գրքեր,աշուն,շարժում,տարի,տեր,աշուն։

2.Կազմիր հետևյալ բառերի բացառականի ձևը;

Կատու, ամիս,սեր,եղբոր,անկյուն,տղա,ձյուն,աքլոր,դասընկեր,անուն։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s