Մայրենի. Տնային առաջադրանք 18.10.22

Բառերի այնպիսի փոփոխությունը, որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ կոչվում է հոլովում։

Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ։

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ըհարցերին: Ուղղական հոլովn ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրքգիրքը:

Սեռական հոլով

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին: Սեռական հոլովում բառը կարող է ունենալ ի, –ու, –ան, –վա, –ոջ, –ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

ուղղական- ծառ,ֆիզիկա

սեռական-ծառի,ֆիզիկայի

Ընթերցանություն

1 Ավետիք Իսահակյան, Ռավեննայում

Արարատի ծեր կատարին

Դար է եկել, վայրկյանի պես,

Ու անցել:

Անհուն թվով կայծակների

Սուրն է բեկվել ադամանդին

Ու անցել:

Մահախուճապ սերունդների

Աչքն է դիպել լույս գագաթին

Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.

Դու էլ նայիր սեգ ճակատին

Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։

բեկվել-ջարդվել ,Սեգ-հպարտ։

2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները

սեռական—վայրկյանի,Արարատի,կայծակների,սերունդների։

ուղղական-դար , լույս, սեգ։

2.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջող ձևով ՝ հոլովով գրիր թանգարան բառը։

Տարիներ շարունակ թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին։

Թանգարանիտնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։

3.Ընթերցանություն

Ստեփան Զորյան,Փորձանք

Հարցեր և առաջադրանքներ

1.Գտիր անծանոթ բառեր և բառարանի օգնությամբ բացատրիր՝ դագանակ-կոպալ,փայտ։

2.Բացատրիր հետևյալ նախադասությունները

ա) եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա։

Ամեն բան պետք է սկզբից ասես թե չէ ճիշտ չի լինի։

բ) Եթե չնկատի,վայն եկել է իրեն տարել։

Եթե անուշադիր լինես, վատ կլինի։

գ) Գտիր այն հատվածները, որոնց մեջ երգիծանք կա։

միշտ հումորով լինել։

դ) Պետրոս աղան ինչպիսի՞ կերպար է։

Շատ ուժեղ, ուշադիր, խիստ և ջղայն։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s