Մայրենի. Տնային առաջադրանք 06.09.22

1 Լրացնել բաց թողնված տառերը` գ կամ ք:

Զորք, կարագ, կարգադրել, վերք, պարգևատրել, նորոգել, երգել, տիեզերք, հոգնել, արևածագ, թագավոր, ձգել, սգավոր, միրգ, կարագ, մուգ, հագցնել, վագր, Գրիգոր, Սարգիս, օգտակար, Սուգիաս, գիրք, գորգ, մարգագետին, կառք, բերք:

2. Ղազարոս աղայան ,<<Ոսկի և երկաթ>>․գտնել իրար մոտ հոմանիշ բառերը․

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ

երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ

փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու

մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,

դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,

որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ

հասկացողություն:

Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու

ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո

սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին

զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.

ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:

Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում

ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է

օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի

կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում

են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է

կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,

իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:

-Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի

լավությունը չես տեսնում:

Փայլել, շողալ / օրիորդ, հարս / փայլ, գեղեցկություն / գինդ, գնդասեղ / կոշտ, կոպիտ / զարդ, զարդարանք / զորություն, ժրություն / գութ, խնամք / փառք, պատիվ / հալվում, մաշվում / խոփ, ձևիչ / խարտոցեն, կարկատեն / ուրագ, կացին:

3. Խնդրում եմ տեղադրել համապատասխան տառերը․

դողէրոցք, լայնէկրան, չէիք, վայրէջ, ալևոր, ձևույթ, արևկ,մեղմօրոր, ամենօրյա, այդօրինակ, գիշերուզոր։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s