- Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական, 5 ածական, 5 բայ։
Գոյական-փողոց, էշ, եղջյուրներ, իշատեր, եզնատեր
Ածական-գիժ, աշխույժ, կայտառ, մեծ, տխմար
բայ-գնում էր, նայում էր, համրանալ, իմացավ, բղավել
- Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
Սողոմոն, Ավագ, Բաղդադ Դանիել, Թիֆլիս, Բարեկենդան, Աստված։
- Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
Բարեկենդան
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
իմաստուն- խելացի
համրանալ-լռել
խնդություն-ուրախություն
անշուք-պարզ
չքավոր-աղքատ
աղախին-աղջիկ
խուրջին-խորգ
պարգև-նվեր
- Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ իմաստուն, հարուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։
իմաստուն-անխելք
հարուստ-աղքատ
անպատիվ-պատվավոր
տխուր-ուրախ
խավար-լույս
ծանրություն-թեթևություն
- Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։