Քլորոֆիտումը ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի կորացած գեղեցիկ տերևներ, գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է առանձնացնել և արմատակալել: Քլորոֆիտումի ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:
Քլորոֆիտում փուփուլավորը` Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում,եթե այնտեղ կա պատուհան:
