Հարցեր և Առաջադրանքներ
1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխ։
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:
Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:
3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք: Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ:
5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:
Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ: