Մենք ամսի 25-ին գնացել էինք Կոշ գյուղ։ Այնտեղ մենք արեցինք ուսումնական ժամերգություն և երգեցինք տարբեր եկեղեցիներում, ամրոցում, սուրբ Վարդանի աղբյուրում․․․ Մենք արտասանեցինք գյուղի 7 խաչքարերի մոտ: Իսկ հետո մենք հաղթահարեցինք Աղջկա բերդը և ամենագագաթին էր հենց այդ ամրոցը։ Հետո մենք գնացինք եկեղեցի և այնտեղ ևս մեկ անգամ երգեցինք։ Հետո գնացինք աղբյուրի մոտ։ Լցրեցինք շշերը և տեսանք մի քարանձավ սարի մեջ:

Իսկ հետո մենք տեսանք մի քանի շունիկ և ինչ որ էլ չէինք ուտում, տվեցինք նրան, իմ ընկերուհի Լիլին բռնեց մի գորտ։ Այդ գորտը անընդհատ փախչում էր Լիլիի ձեռքերից։
Իսկ հետո արդեն մենք գնացինք տուն և ընդհանուր ինձ շատ դուր եկավ ճամփորդություը դեպի Կոշ։
Սա Աղջկա բերդն է․
