Կար-չկար մի աղջիկ կար։ Այդ աղջկա անունը Գայանե էր։ Նա շատ էր սիրում քնել, որովհետև նա շատ էր սիրում երազներ։ Մի անգամ Գայանեն քնեց և ինչպես միշտ տեսավ ամենահրաշալի երազը։ Նա տեսավ մի մե՜ծ պաղպաղակ, նա գնաց որ ուտի այն, բայց նրա երազի մեջ նա մենակ չէր։ Նրա հետ շատ շատ ուրիշ երեխաներ էլ կային օրինակ նրա երազի մեջ կայն շների և կատուների ձագուկներ, նրանք Գայանեի պես գնացին այն ուտելու։ Նաև կային թռչունների, քայլող ձկների և դինոզավրների երեխաներ, որոնք նույնպես ուզեցին ուտել անյդ մեծ պաղպաղակը։ Նրանք իրարհետ կռվում էին, որ մի խմբին կհասնի ամենամեծ բաժինը։ Կատուներին, շնիկներին, թռչուններին, քայլող ձկներին, թե դինոզավրներին։ Եվ այդպես նրանք այնքան վիճեցին, որ պաղապղակը հալվեց ուժեղ արևի տակ և միայն Գայանեն կարողացավ մի քիչ ուտել այդ պաղպաղակից, որովհետև մինչ նրանք վիճում էին նա կարողացավ մի ուրիշ կողմից գնալ և ուտել այդ պաղպաղակից։