Ճամփորդություն դեպի Սիրահարների Այգի, Կասկադ և Օպերա

Երեկ իմ դասընկերների հետ գնացել էի Սիրահարների այգի: Հետո մենք որոշեցինք Բաղրամյան փողոցում կանգ առնել և ուսումնասիրել Բաղրամյանի ձիարձանը:

Որոշեցինք զբոսնելով հասնել Սիրահարների այգի: Երբ մենք արդեն տեղում էինք, ջուր խմեցինք և առաջ շարժվելով տեսանք հայ գրող Գևորգ Էմինի հուշարձանը: Ցավոք հուշարձանից կատվին գողացել էին: Հաջորդը՝ Արմենուհու հուշարձանն էր: Հետո նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ուսումնական ճամփորդությունը: Գեղեցիկ ու տպավորիչ էր ՙՍիրո միություն՚ քանդակը, որը խորհրդանշում է Երևանի նկատմամբ մեծ սերը:

Հետո քայլելով հասանք Կասկադ: Այստեղ մեզ առաջինը դիմավորեց Երևանն այսքան սիրուն նախագծած, հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը: Այն շատ ազդեցիկ էր և կառուցված էր այնպես, կարծես, Թամանյանը հենց այս պահին էլ աշխատում է և մտածում մայրաքաղաք Երևանի մասին:

Հետո բոլորիս զարմացրեց ՙԿատու՚ և ՙԾխող կինը՚ արձանները, որոնց հեղինակն է կոլումբիացի հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն: Ուսումնասիրեցինք, մտքեր փոխանակեցինք արձանների մասին և շարժվեցինք առաջ:

Մենք շարժվեցինք առաջ և հասանք Օպերա։ Մենք տեսնաք Արամ Խչատրյանի հուշարձանը։ Այստեղ նկարվեցինք կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի և Արամ Խչատրյանի հուշարձանների մոտ։

Հեռվից նկատեցինք նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի հուշարձանները, մի քանի տող երգեցինք և շտապեցինք դեպի դպրոց:

Կա նաև Սայաթ-Նովայի անվամբ երաժշտական դպրոց որտեղ, որ ես սովորում եմ նվագել ֆլեյտա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s