Ճամփորդություն դեպի Օղակաձև Զբոասայգիի արձանները

Ողջույն, սիրելի ընկերներ: Երեկ մեր դասարանի սովորողներով գնացել էինք Օղակաձև զբոսայգի՝  ճանաչողական զբոսանքի: Այս անգամ նույնպես Ձեզ կպատմեմ իմ հրաշալի օրվա մասին: Ուղիղ ժամը 9:30-ին ընկեր Ռիմայի և ընկեր Հեղինեի հետ դուրս եկանք դպրոցից և նստեցինք մեր կրթահամալիրի ավտոբուսներից մեկը: Երբ մենք արդեն տեղում էինք, առաջինը սկսեցինք դիտարկել Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» հուշարձանը, և ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանի ստեղծման պատմությունը: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Ուղևորվեցինք դեպի Տիգրան Պետրոսյանի հուշարձանը: Ինչպես գիտենք, Տիգրան Պետրոսյանը հայ շախմատի կրկնակի չեմպիոն է: Մենք տեսանք նրա կիսանդրին և կարդացինք ուղեցույցը:  Առաջ շարժվելով՝ մոտեցանք գրող Միքայել Նալբանդյանի, ապա Ավետիք Իսահակյանի հուշարձաններին: Ընկեր Հեղինեն մեզ պատմեց հուշարձանների ստեղծման և դրանց քանդակագործների մասին: Ես և իմ ընկերուհի Լիլին որոշեցինք ծաղիկներ հավաքել և դնել գրողի պատվանդանի առջև:

Քայլերթից և ուսումնասիրություններից հետո բավականին հոգնել էինք, դրա համար էլ մի փոքր որոշեցինք խոտերի վրա հանգստանալ, ճոճվել և հաց ուտել: Ընթացքում մենք նույնպես կիսվեցինք մեր գիտելիլիքներով և կարծիքներով:

Վերջապես մոտեցանք իմ սիրելի՝ «Բարեկամության ձեռքեր» քանդակին, որը խորհրդանշում է Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի երկար տարիների ամուր բարեկամությունը: Մենք լուսակարվեցինք,  ապա շարժվեցինք դեպի մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը: Այստեղ ես և Ալեքսը մի փոքր պատմեցինք արձանի և ծովանկարչի մասին, որից հետո եղանակը կտրուկ վատացավ և անձևրեց: Դպրոց վերադառնալու ժամանակն էր:

Ահա այսքանը մեր բացօթյա, ուսումնական ճամփորդությունից:

Մեր արձնների նկարները ներքեվում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s