Կար-չկար մի մոլորակ կար։ Բոլոր մոլորակների պես նա նրա չափերը ուներ, նրա օդը, բայց մի բան կար, որ նրա վրա չկար․ դա կյանքն էր։ Բոլոր մոլորակների վրա մի այլմոլորակային կար, բայց նրա վրա չկար։ Մի անգամ նա տեսավ մի մոլորակ, որի վրա էլ կյանք չկար։ Նրանք իրար սիրեցին և մի երեխա ունեցան, նրա վրա էլ չկար կյանք, բայց շուտով երբ նրա յոթ տարեկանը լրացավ, նրա վրա հայտնաբերեցին կյանք և տեսան, որ նրա վրա օդ կար, իսկ նրա մայրիկը և հայրիկը նրանից պահում էին դա։ Փոքրիկ երեխան, որի անունը դրել էին Պլուտոն, ասաց․
-Մայրիկ, հայրիկ, ինչու էիք ինձնից դա պահում,-հուզված ասաց Պլուտոնը։
-Պլուտոն, մենք մտածում էինք, եթե մենք ասենք քեզ, դու կգնայիր այն երեխաների մոտ, ում վրա կյանք կա,
իսկ մենք չէինք ուզում հեռանալ քեզնից,-հուզված պատասխանեցին մայրիկը և հայրիկը։
Նրանք գրկեցին նրան և ճանապարհեցին դեպի այն երեխաների մոտ, ում վրա կյանք կա։ Մի քանի տարի հետո փաստորեն նրանց վրա էլ հայտնաբերվեց կյանք և նրանք միացան նրան, գրկեցին և ապրում էին երկար և ուրախ ընտանիքով։