Հայրենագիտություն 28․02․2021

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է[2][3]։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է[4]: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը[5]: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։

Կացի- կանգնիր

Նարդիվան- աստիճան

Ղաստի- դիտմամբ

Քյալամ- կաղամբ

Մորմոնջ- մրջյուն

Քյոշա, պուճախ- անկյուն (երկու բառերն էլ «անկյուն»-ին են համարժեք)

Տխիլ- պնդուկ

Հանդ- դաշտ

Բիձիկ- հորեղբայր

Շըշացնել- գժվեցնել

Գիտեմ ոչ- չգիտեմ

Մտիկ անել- նայել

Լա դենը գնա- մի կողմ անցիր

Արի կուշտս- արի ինձ մոտ

Ըմանչիլ մի- մի ամաչիր

Բեզարեցի- հոգնեցի

Մի զադ էլ կա ոչ- ոչ մի բան էլ չկա

Թեզ արա- արագացրու:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s