Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Հարցեր և առաջադրանքներ
- Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
Նա գալիս է ծովի փրփուր լանջերով նա գալիս է գարնան շնչով և կանչով:
- Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Նա ունի սև աչքեր, մկրատի պես պոչիկ ունի նա:
- Ինչպես ես հասկանում.
- Դու կապուտակ ծովով արի – Դու կապույտ ծովով արի
- Գարնան շնչով կանչով արի – Գարնան քամով արի
- Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը» Չեմ հասկանում ընկեր Մանուշակ
- Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ ն/րանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
- րանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում ենԵվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։