Գորգի տակ
Դոնալդ Բիսեթ
Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել: Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.
– Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
– Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
– Ես երևակայական վագր եմ:
– Ես երևակայական ձի եմ:
– Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
– Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
– Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
– Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:
Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:
Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում: Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:
Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.
– Խոտով բրդուճ:
Շեյլան չհավատաց ականջներին:
– Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:
Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.
– Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:
– Եղավ,-ասաց Շեյլան:
Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:
– Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
– Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
– Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
– Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
– Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
– Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
– Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց. «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց, զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:
Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:
– Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:
Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից խռմփոցի ձայն էր լսվում:
Հարցեր և առաջադրանքներ
- Քո կարծիքով ինչպիսի՞ն էին երևակայական ձին և վագրը:
Վագրը մանուշակագույն էր, բաց կապույտ գծերով և շատ բարի:
Իսկ ձին կապույտ ու վարդագույն պոչով և մազերով: Նա էլ էր շատ բարի:
2. Պատմի՛ր աղջկա մասին:
Ես մտածում եմ, որ աղջիկը սկզբում բարի էր, հետո մի քիչ չարացավ, որովհետև նա անձրև դրեց գորգի տակ:
3. Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ: Ինչու՞:
Ոչ մի բան:
4. Նկարագրի՛ր ձեր հյուրասենյակը:
Այստեղ մեր հեռուստացույցն է, մեր երկու բասկաթոռները, մեր կրիան, մեր ձկները, մեր բազմոցը, մեր վառառանը:
5. Իսկ դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել: Ես ճիշտն ասաց ոչ մի տեղ չէի ուզի ապրել, մենակ իմ տանը, մենակ իմ ընտանիքի հետ և էլ ոչ մի տեղ:
- Կանաչով նշված բարդ բառերի արմատներով նոր բառեր կազմի՛ր:
Օրինակ՝ լուսամուտ= լույս+մուտ, լուսամփոփ, շքամուտք
Հյուրասենյակ=հյուր +սենյակ- հյուրանոց, խաղասենյակ
Ժամացույց=ժամ+ցույց – ժամանակ, հեռուստացույց,
- Դեղին նշված բառերի հականիշ բառերը գրի՛ր:
Օրինակ՝ տակ-վրա
Հին-նոր
Տակ-վրա
Կամաց-ուժեղ
Քիչ-շատ
Հայտնվեցին-կորավ
Առավոտյան-գիշերը
Լուռ-աղմուկ
- Նախադասությունը համառոտի՛ր՝ թողնելով ո՞վ, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:
Մայրիկն ավլում է:
Աղջիկը նկարեց:
Նա նկարեց: